05 Հուն

Հունիսի 1-ին Ավետիսյան դպրոցի սաներից մի քանիսը մասնակցեցին հեծանվային մրցաշարի: Մասնակիցներից 3-ն էլ փայլուն ելույթ ունեցան և հերթական անգամ բարձր պահեցին դպրոցի պատիվը: 2 -րդ դասարանի աշակերտ Նարեկ Մնացականյանը 7-9 տարիքային խմբում զբաղեցրեց 1-ին տեղը: 8-րդ դասարանի աշակերտ Արեգա Դումանյանը իր տարիքային խմբում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը, իսկ Էդուարդ Դումանյանը 6-րդ դասարանից զբաղեցրեց 2-րդ պատվավոր հորիզոնականը:
Մրցույթի կազմակերպչական հարցերում իրենց ներդրումը ունեցան 12- րդ դասարանի աշակերտներ Լուսինե Մնացականյանը և Միլենա Գալստյանը: Շնորհակալ ենք բոլոր կազմակերպիչներին օրն հիշարժան դարձնելու համար և, իհարկե, դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մերի Հակոբյանին երեխաներին մարզելու համար: