Մայիսի 6-ին Ավետիսյան դպրոցի 7ա դասարանում «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից անցկացվեց համատեղ դաս-միջոցառում՝ «Աշխարհագրական հայտնագործություններ» թեմայով: Աշակերտներից ոմանք, մարմնավորելով ճանապարհորդներին՝ Մագելանին, Կուկին, Լիվինգստոնին, ամփոփ տեղեկություններ հաղորդեցին բոլոր մայրցամաքների հայտնագործման պատմության մասին, իսկ մյուսներն էլ` պարահանդեսային  գունագեղ հագուստներով և ազգային տարազներով,  պատշաճորեն ներկայացրին տարբեր երկրների և ժողովուրդների սովորույթները, մշակույթն ու կրոնը: