ԱՄՆ Խաղաղության կորպուսի կողմից կազմակերպվող ասմունքի ամենամյա մրցույթին մասնակցելը Ավետիսյան կրթօջախում դարձել է բարի ավանդույթ, ինչո՞ւ չէ, նաև պատվի հարց։

Այս տարվա ասմունքի մրցույթն անցկացվում էր «Պատերազմի ապարդյունություն» խորագրի ներքո։ Եվ քանի որ անցյալ տարի մեր երկրի շատ քաջորդիներ  նահատակվեցին ապրիլյան քառօրյա պատերազմում, Ավետիսյան դպրոցը սրտին մոտ ընդունեց պատերազմի ապարդյունությունը բոլորին տարածելու այս մարտահրավերը։

Մրցույթի մարզային փուլին, որն անցկացվեց ապրիլի 15-ին Արտաշատ քաղաքի N 2 դպրոցում, մասնակցեցին Ավետիսյան դպրոցի երեք սաներ։ Մրցակցությունն ընթանում էր առանձին տարիքային խմբերում։ Եվ մենք հպարտ ենք հայտարարելու, որ մեր թիմը Արտաշատից վերադարձավ հաղթանակով։ Այդ են վկայում ավետիսյանցիների արդյունքները: Ահա´դրանք.

Գայանե Հովնանյան (8-րդ դասարան). 1-ին տեղ,

Մարիետա Ղազարյան (10-րդ դասարան). 2-րդ տեղ,

Լիանա Հաբեշյան (12-րդ դասարան). 1-ին տեղ։

Առաջին տեղ զբաղեցրած աշակերտները կմրցեն ասմունքի հանրապետական փուլին, որը կանցկացվի մայիսի 7-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում։