Մայիսի 22-ին Ավետիսյան դպրոցի հանդիսությունների դահլիճում թևածում էր ազգային երգն ու պարը: III ա դասարանի աշակերտները (դասվար՝ Գ. Գրիգորյան) ներկայացնում էին իրենց ավարտական միջոցառումը «Բարոյականությունն ու ժողովրդական բանահյուսությունը» խորագրով: Երեխաները ո՛չ միայն լավ երգեցին ու պարեցին, այլ նաև փոքրիկ բեմականացումների միջոցով ներկայացրին բանահյուսության ժանրերը՝ առակը, հեքիաթը, էպոսը, առածն ու ասացվածքը, օրհնանքն ու անեծքը և այլն: Նրանք խոստացան շարունակել իրենց ճանապարհը՝ առաջնորդվելով ազնվության, բարության, հայրենասիրության, արդարության, ընկերասիրության և այլ բարոյական արժեքներով: