«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց եւ համայնքային կենտրոնը հայտարարում է ընդունելություն նախակրթարանում 01.01.2013 — 31.12.2013թ. ծնված երեխաների համար.

Նախակրթարանն  առաջնորդվում է հաստատված ծրագրով՝

  • խոսքի և տրամաբանական գիտելիքների զարգացում
  • օտար լեզուների  դասավանդում (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն)
  • պար
  • երգ – երաժշտություն
  • ստեղծագործական ունակությունների զարգացում
  • մանկաբույժի ծառայություն

Նախակրթարանոում գործում է նաև հոգեբանի ( ԱՐՏ – թերապիա, ավազաթերապիա, ձեռքերի մատորիկա) և լոգոպեդի ծառայություն:

Այստեղ ձեր երեխան  շրջապատված կլինի ջերմությամբ ու հոգատարությամբ, կստանա իր տարիքին համապատասխան կրթություև,դաստիարակություն, կզբոսնի և կխաղա մեր մանկապարտեզի խնամված այգում, կսնվի 3 անգամ բարձրորակ սննդով և կլինիմանկավարժների ուշադրության կենտրոնում:

Նախակրթարան ընդունվելու համար պարտադիր պայման է լինել Մալաթիա- Սեբաստիա համայնքի բնակիչ:

Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել.

  1. Ծննդյան վկայականի բնօրինակը եւ պատճենը
  2. Տեղեկանք հաշվառման վայրից
  3. Դիմում
  4. Տեղեկանք բնակության վայրից /վարձակալությամբ ապրողների դիմումները չեն ընդունվում/

 

Դիմումները ընդունվում են ս/թ հունիսի 1-ից մինչեւ հունիսի 20-ը, ամեն օր ժամը 10.00-ից մինչև 15.00,  բացի շաբաթ եւ կիրակի  օրերից:

 

 

«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի դպրոցի բաժնում կատարվում է 2017-2018 ուստարվա  ընդունելություն
1-ին դասարան – 20 տեղ
Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Ծննդյան վկայականը / բնօրինակը և 1 պատճեն/
  2. Տեղեկանք բնակության վայրից /գրանցումը պարտադիր է, միայն Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչները/
  3. Հաշվառման թերթիկ /անձնագրային բաժնից, պատճեն/

Դիմումներն ընդունվում են ս/թ հունիսի 1-ից մինչև հունիսի 20-ը, ամեն օր /բացի շաբաթ և կիրակի օրերից/ ժամը 10.00-15.00:
 

Ավագ դպրոցի 10-12-րդ դասարաններում ս/թ հունիսի 1-ից մինչեւ հունիսի 20  ներառյալ կընդունվեն դիմումներ:

 

Ս/թ հուլիսի 1-10-ը կանցկացվեն քննություններ « Հայոց լեզու», «Մաթեմատիկա» եւ «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն) առարկաներից: