Ավետիսյան տարրական և միջին դպրոցի բոլոր դասղեկները վերջին ամիսների ընթացքում մասնակցել են «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից անցկացվող վերապատրաստման դասընթացին, որի խորագիրն է` «Խաղացե´ք ազնիվ»: Ծրագրի շնորհիվ մեր ուսուցիչները թարմացրին 6-12 տարեկան երեխաների տարիքային առանձնահատկությունների վերաբերյալ ունեցած գիտելիքները, ինչպես նաև գործնական պարապմունքների ընթացում սովորեցին դերային խաղերի միջոցով աշակերտների դրական վարքագիծը զարգացնող և ամրապնդող նոր մեթոդներ: Ծրագրի նպատակն է աշակերտներին սովորեցնել ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ՆԵՐԱՌՈՒՄ, ՀԱՐԳԱՆՔ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԸՆԴՈՒՆՈՒՄ արժեքների կարևորությունը:
Վերապատրաստված ուսուցիչները շաբաթական առնվազն մեկ անգամ աշակերտների հետ դպրոցում անցկացնում են դերային խաղեր, որոնց էլ երեխաները մասնակցում են մեծ խանդավառությամբ` ձեռք բերած հմտությունները կիրառելով թե´ դպրոցում և թե´ իրենց առօրյայում: