Ահա եւ եկավ երկար սպասված Սեպտեմբերը

Սրտանց շնորհավորում եմ մեր աշակերտներին, ծնողներին, մանկավարժներին ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ։

Սիրելի դպրոցականնե՛ր, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր, այսօր հիշարժան օր է բոլորիս կյանքում: Ավետիսյան դպրոց ընդունվելու, ուսումը շարունակելու և Գիտելիքի տոնի առիթով շնորհավորում եմ բոլորիս և հատկապես առաջին դասարանցիներին, գիտելիքի մեր մեծ տանը բոլորիս մաղթում եմ բարեբեր գործունեություն: Ինչպես գիտենք կրթության նվիրյալները, գիտության ու կրթության մշակները, սերունդներ կրթող մասնագետներն ամենայն պատասխանատվությամբ և մեծ սիրով են կատարում իրենց աշխատանքը: Այո, կրթությունն առաջ է տանում մեր լուսավորության ու առաջընթացի ջահը, և մեր ջանքերը պետք է միավորենք հանուն մեր պայծառ վաղվա օրվա: Սիրելի աշակերտնե՛ր, դուք ապրել եւ ապրում եք մանկության ու պատանեկության շատ հիշարժան օրեր, սակայն, հավաստիացնում եմ՝ ձեր լավագույն օրերը դեռ առջևում են: Մեր կրթահամալիրում դուք ստանալու եք բարձրորակ գիտելիքներ, ձեր կրթության ու հետագա դաստիարակության հարցում շահագրգիռ է ողջ մանկավարժական կազմը: Եվ այդ գիտելիքները վճռորոշ են լինելու ձեր հետագա կայացման ճանապարհին: Սակայն մեր դպրոցը միայն կրթություն չէ, այստեղ ձևավորվելու և զարգանալու է ձեր արժեքային համակարգը, դուք քաղելու եք նաև կյանքի դասեր՝ լավատեսության, մարդասիրության, ազնվության: Ժամանակակից տեխնոլոգիաների, հարաճուն առաջընթացի մեր ժամանակաշրջանում ինքնահաստատվելու ու կայանալու համար ձեզանից պահանջվելու են մեծ ջանքեր՝ աշխատասիրություն, հաստատակամություն ու նպատակասլացություն: Եվ ձեր ջանքերը, վստահաբար, արդարացվելու են: Ուստի հորդորում եմ, որ ձեր կյանքի այս հրաշալի տարիները ապրեք գեղեցիկ ու բովանդակալից: Կրկին շնորհավորում եմ ու բարի երթ մաղթում, այսօրվանից սկսեք կերտել ձեր լուսավոր ու արժանապատիվ ապագա:

Սրտանց շնորհավորում եմ մեր աշակերտներին, ուսանողներին, ծնողներին, մանկավարժներին և դասախոսներին ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ։

Հետաքրքիր, հագեցած և օգտակար օրեր եմ մաղթում` լի նոր ձեռքբերումներով, բացահայտումներով և հիշողություններով:

Շնորհավոր …….