Այսօր՝ մայիսի 13-ին, կայացավ «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ ՀՀ-ում և Արցախում անցկացվող «Մեղու», «Կենգուրու» և«Ռուսական արջուկ» դպրոցական միջազգային մրցույթների մրցանակաբաշխությունը: Ինչպես նախորդ տարիներին, ընթացիկ՝ 2016-2017 ուստարում ևս «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի կրթահամալիրի սաները այս երեք մրցույթներում էլ գրավեցին մրցանակային տեղեր: Կրթօջախի IX  դասարանի աշակերտուհի Աննա Դավոյանի անունը տեղ գտավ «Մեղու-2016» մրցույթի «լավագույն» սյունակում,  VII «բ» դասարանի աշակերտ Հարություն Հայրապետյանն արժանացավ «Ռուսական արջուկ-2016»-ի հատուկ մրցանակի, իսկ VII «ա» դասարանի աշակերտուհի Ջեմմա Գինովյանը՝ «Կենգուրու-2017»-ի հատուկ մրցանակի:

Սրտանց շնորհավորում ենք արդեն ավանդույթ դարձած այս միջազգային մրցույթների հաղթողներին և բաժնեկից լինում նրանց հաջողությունների բերկրանքին. նրանց հաղթանակը նաև մեր հաղթանակն է:

Թեև ամառ է և արձակուրդ, սակայն մրցանակաբաշխությունից անմիջապես հետո մեր հաղթողներն իրենց պատվոգրերով և նվերներով շտապեցին հարազատ դպրոց: Այստեղ էլ լուսանկարվեցին:

Այդպես շարունակե՛լ, ավետիսյանցինե՛ր, կեցցե՛ք: