Մայիսի 13-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դահլիճում շրջանի դպրոցների միջև անցկացվեց երգի-պարի մրցույթ՝ «Ես զինվորն եմ քո» խորագրով, որին մասնակցեցին նաև «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի շնորհալի աշակերտները: Նրանցից Մանե Եղոյանը պարային համարի գեղեցիկ կատարման համար արժանացավ «Ժյուրիի համակրանք» անվանակարգին, իսկ Ռոբերտ Գևորգյանը ռազմահայրենասիրական երգը բարձր մակարդակով ներկայացնելու համար գրավեց մրցանակային երրորդ տեղը: