Իր գործունեության ընթացքում Ավետիսյան կրթահամալիրը կրթել և դաստիարակել է բացառապես հայրենասեր ու հայամեծար քաղաքացիներ: Դպրոցի սաները միշտ աջակից և մասնակից են եղել պետության տարբեր նախաձեռնություններին:

Անցած տարվա քառօրյա պատերազմը ևս բացառություն չէր: Երկրի օրհասական պահին Ավետիսյան դպրոցն իբրև մի ընտանիք, մեկ ամուր բռունցք կազմելով,ամեն կերպ փորձեց կանգնել մեր հայորդիների կողքին՝ աջակցելով թե’ նյութապես,թե’ բարոյապես:

Տարիներ շարունակ աշակերտներին հայեցի կրթություն տալու և հայրենասիրական ոգով դաստիարակելու համար Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց -համայնքային կենտրոնի տնօրեն Մ. Գեղամյանը մայիսի 6-ին Ավետիսյան դպրոցում կայացած «Ավարայրից Արցախ» խորագիրը կրող միջոցառման ավարտին  պարգևատրվեց «Տիգրան Մեծ» շքանշանով:

Շնորհավորում ենք մե՜ծ հայրենասեր տիկին Գեղամյանին և մաղթում ենք նորանոր շքանշաններ ու պարգևներ Հայաստանի Հանրապետությանը մատուցելիք նորանոր ծառայությունների համար: