2016-2017 ուստարվա մայիսի 26-ը սովորական  վերջին զանգ չէր «Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների» անվան կրթահամալիրում:

Իր գոյության  պատմության ընթացքում դպրոցը մեծ աշխարհ էր ճանապարհում իր առաջին տասներկուերորդ դասարանի շրջանավարտներին:

Հուզված էին բոլորը. օդում թևածում էր  թե՛ ուրախ, թե՛ տխուր  զգացմունքների ալիքը:

Դպրոցի բեմում  տասներկուերորդցիները  իրենց երազանքի, սպասումների և հույզերի նավակները  բաց թողեցին կյանքի  մեծ օվկիանոս՝այն հավատքով, որ բոլոր նավակները ափ են հասնելու ,խարիսխ գցելու, և  իրականություն են դառնալու նավակներում հանգրվանած բոլոր երազանքները:

Միջոցառման ավարտին հայիենիքը խորհրդանշող եռագույն նավակն իջեցրին  մեծ ջրերի ալիքների մեջ,և խրոխտ պարով ավարտեցին ելույթը: