• (374) 060-70-44-70

tnoren

ԳԵՂԱՄՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ

Մանկավաւրժական գիտությունների թեկնածու

«Հայ Կրթություն» կրթական հիմնադրամի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոնի» տնօրեն

Սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտում, ստացել է ռուսաց լեզվի և գրականության ուսուցչի բարձրագույն որակավորում:

2004թ.   հոկտեմբերի 1-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը աշակերտների կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի, երկարամյա մանկավարժական գործունեության և ուսուցչի օրվա կապակցությամբ,  կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար, որպես լավագույն տնօրեն Մելանյա Գեղամյանին շնորհեց ոսկե հուշամեդալ:

2010թ. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը, Անկախ Պետությունների համագործակցության դաշնային գործակալությունը, Հայաստանի Հանրապետությունում միջազգային հումանիտար համագործակցության ներկայացուցչությունը, Հայաստանում ռուսաց լեզվի ուսումնամեթոդական կենտրոնը մասնագիտական բարձր կարողությունների և նոր սերնդի կրթության և դաստիարակության ասպարեզում ունեցած մեծ ավանդի համար շնորհակալական նամակ հղեց Մելանյա Գեղամյանին:

2012 թ. հայ-ռուսական բարեկամության ամրապնդման և ռուսաց լեզվի զարգացման գործում ունեցած բազմամյա վաստակի համար Մելանյա Գեղամյանն աpժանացավ  Հայաստանում Ռուսաստանի դաշնության արտակարգ և լիազոր դեսպան  Վյաչեսլավ Կովալենկոյի շնորհակալական նամակին:

2014 թ. մարտին ՀՊՄՀ-ում գործող բարձագույն որակավորման հանձնաժողովի 020 մանկավարժության մասնագիտական խորհուրդը Մելանյա Գեղամյանին շնորհեց մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (ԺԳ.00.20 թվանիշով) և այն ամրագրեց համապատասխան վկայագրով: