• (374) 060-70-44-70

10435098_706459196104543_2463646816850624627_n2014 թ. սեպտեմբերին «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի՝ Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անունը կրող դպրոցը տեղափոխվեց նորակառույց շենք, ինչի շնորհիվ էլ հնարավորություն ստացավ ընդլայնելու իր գործունեությունը՝ միաժամանակ ծառայելով որպես համայնքային կենտրոն:

955794917559238dc19cedԴպրոց-համայնքային կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են սոցիալական տարաբնույթ միջոցառումներ, ինչպես, օրինակ, անվճար ներկայացումներ համայնքի բոլոր մանկապարտեզների սաների համար և տարաբնույթ սեմինարներ:

Համայնքային կենտրոնի կողմից պարբերաբար կազմակերպվում են նաև համայնքի հղի կանանց նվիրված միջոցառումներ, որոնց ընթացքում էլ ապագա մայրիկներն արժանանում են տարբեր նվերների: Գործված է սիրով

Ավետիսյանների անվան դպրոց-համայնքային կենտրոնն այս կերպ ձգտում է խթանելու Մալաթիա-Սեբաստիա  համայնքի մշակութային և սոցիալական  կյանքի ակտիվացումն ու զարգացումը: