• (374) 060-70-44-70

1500Ավետիսյան դպրոցի գրադարանը զբաղեցնում է 274 քմ տարածք: Գրադարանը այն վայրն է որտեղ աշակերտներն ու ուսուցիչները կարող են աշխատել, անցկացնել դասերից դուրս ազատ ժամանակը, ծանոթանալ պարբերականներին  կամ պարզապես հաղորդակցվել միմյանց հետ:

Մեր գրադարանը լուսավոր է, մեծ, ունի  քառասուն տեղով ընթերցասրահ:

Մեր դպրոցի գրադարանը յուրօրինակ ուսուցիչ է, որի գործունեությունից է կախված, թե մենք ինչպիսի ընթերցող ենք դաստիարակում, ինչպես է տեղի ունենում աշակերտի մուտքը գրքերի աշխարհ:10313662_706459102771219_7154020648896339560_n

Մեր գրադարանավարի աշխատանքում կարևորն ու գլխավորը գրքի ընտրությունն է, որը նա առաջարկում է աշակերտին: Եթե առաջարկած գիրքն օգնում է  աշակերտին առօրյա աշխատանքում, հոգեկան բավարարվածություն պատճառում, ձևավորում պատկերավոր մտածելակերպ, փոխում վարքագիծը, կարելի է չկասկածել, որ այդպիսի աշակերտի  մոտ կձևավորվի ընթերցասիրություն, և կարդալու նրա ցանկությունը այլևս երբեք չի մարի:

10635893_701763653240764_4721404242782627295_nԹեև մեր գրադարանի պահոցները այնքան էլ հարուստ չեն, սակայն դրանք մշտապես լրացվում են, երբեմն՝   մեր աշակերտների, ծնողների, ուսուցիչների և աջակիցների նվիրատվության հաշվին: Գրադարանում գործում է  գրքերի վերականգման բաժինը:

Գրադարանավարի գործունեության հիմքում ընկած է տարեկան ծրագիրը,  որը ներառում է հիշարժան տարեթվեր, մշակույթի և գրականության նշանավոր դեմքերի հոբելյաններ, գրքերի քննարկումներ, բեմականացումներ:

Ծնողների համար պարբերաբար կազմակերպվում են դասախոսություններ դաստիարակության, կրթության, հոգեբանության թեմաներով:

Այսպես՝ աշակերտի, ուսուցչի, ծնողի և գրադարանավարի փոխգործակցության  արդյունքում  գրադարանը դառնում  է կրթամշակութային յուրօրինակ կենտրոն: