• (374) 060-70-44-70

Ապագա գիտության հաջողությունը սաղմնավորվում է այսօրվա դպրոցական դասարաններում

10703527_701763556574107_6963731021939651864_nԽորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցի կրթական բազան հագեցած է ժամանակակից սարքավորումներով և տեխնիկական հարմարություններով: Հոգալով ապագայի մասին՝ բարերարները, Հայ Ավետարանչական ընկերակցությունն ու դպրոցի տնօրինությունը հատուկ ուշադրություն են դարձնում դպրոցի լաբորատորիաների (քիմիա, ֆիզիկա, կենսաբանության) սարքավորումների արդիականությանը:10406466_708453665905096_4653725486246917090_n

2014-2015 թթ. ուսումնական տարում լաբորատորիաներում  աշակերտների և ուսուցիչների համար կտեղադրվեն ժամանակակից աշխատանքային սեղաններ:
Ուսումնական լաբորատորիաներում օգտագործվող սարքավորումները, կահույքը, քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանություն և այլ առարկաների համար նախատեսված հավաքածուները նպատակաուղղված  են հիմնական և ավագ դպրոցների ուսումնական ծրագրերին համապատասխան  լաբորատոր աշխատանքների լիարժեք կատարման համար:
Հավաքածուներն ունեն շահագործման մեթոդական ցուցումներ, որոնք ներառում են լաբորատոր աշխատանքների նկարագրությունը, անվտանգության կանոնները և պատկերները, ինչը էապես հեշտացնում և անվտանգ է դարձնում լաբորատոր աշխատանքները:

149371_706458942771235_3380932770446764904_nԼաբորատորիաների տպավորիչ ձևավորումը, ցուցադրական պաստառները աշակերտների մեջ հետաքրքրություն  են առաջացնում լաբորատոր աշխատանքների հանդեպ, դարձնում դրանք ավելի արդյունավետ:1233622_701763596574103_8004388385967937986_n

Կրթօջախի լաբորատորիաները աշակերտներին հնարավորություն են ընձեռում առնչվելու գիտության խորածավալ աշխարհի հետ, իսկ ամենակարևորը՝  նրանց մեջ ձգտում են առաջացնում գիտության հանդեպ:

Արդյո՞ք մեր աշակերտներից որևէ մեկը կդառնա մի նոր Մենդելեև, Նյուտոն, Համբարձումյան, Մերգելյան…  Դա կախված է մեզանից: