• (374) 060-70-44-70

ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի կրթահամալիրը (այսուհետ՝ Կրթահա­մալիր) ձգտում է դառնալ Հանրապետությունում բացառիկ տեղ զբաղեցնող հանրակրթական հաստատություն, որը հիմնվելով հայ դպրության լավագույն ավանդույթ­ների և ժամանակակից կրթական տեխնոլոգիաների նորագույն նվաճումների վրա` ունակ է ստեղծել աշակերտա­կենտրոն կրթականմիջավայր` 

Որտեղ երեխաները ժամանակակից կրթությանը զուգընթաց ստանում են ազգային, համամարդկային և քրիստոնեական արժեքների վրա հիմնված դաստիարակություն:

Որտեղ բոլորն են մասնակից ու պատասխանատու ուսումնական գործընթաց­ների իրականացման և աշակերտների կրթական վերջնարդյունքների համար:

Որտեղ իրականացվում է ուսուցման բարձր արդյունավետություն` կրթական գործընթացներում ժամանակակից տեղեկատվական և կրթական տեխնոլո­գիա­ների լայն կիրառությամբ

Որտեղ շրջանավարտներն ունակ են կրթական ավելի բարձր մակարդակնե­րում հետագա ուսումնառության և  իրենց նախասիրությանը համապատաս­խան լիարժեք կարիերայի հասնելու համար` ինչպես Հայրենիքում, այնպես էլ արտերկրում: