Աշակերտ – Հայաստանը դրախտային երկիր է, և այնտեղ աճում է գինու ծառը:
Ուսուցիչ – Ի՞նչ գինու ծառ, տղա՛ս:
Աշակերտ – Դե կենաց ծառը, էլի՛: Բա կենացները գինիով չե՞ն խմում:
* * *
Ուսուցիչ – Տղա՛ս, տեսա՞ր Այվազովսկու «Իններորդ ալիքը»…
Աշակերտ – Այո՛, հիմա հասկացա՛. «Իններորդ ալիքը» Այվազովսկու լավագույն բանաստեղծություններից է:
* * *
Ուսուցիչ – Բալի՛կ ջան, ասա, ի՞նչ ես պատկերացնում «հայր» բառն ասելիս:
Աշակերտ (անմիջապես)– Հայրենիք:
Ուսուցիչ – Ապրե՛ս, իսկ «մայր» ասելի՞ս:
Աշակերտ – (մի քիչ մտածելուց հետո) – Սուրճ…
* * *
Ուսուցիչ – Ինչո՞ւ ենք այս տոնն անվանում Թարգմանչաց:
Աշակերտ – Որովհետև Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը իրենց դաասընկերների հետ Աստվածաշունչը թարգմանեցին անգլերեն, ռուսերեն, հունարեն, հայերեն և այլ լեզուներով:
* * *
Հանրահաշվի դասին
Ուսուցիչ – Կարո՞ղ ես այս արտահայտության իքսը գտնել:
Աշակերտ – Դրանից էլ հեշտ բա՞ն: Սա չէ՞, հենց իգրեկի կողքին:
* * *
Ուսուցիչ – Սէրլի՛, ասա՛, քեզ դուր եկա՞վ Հայաստանը:
Աշակերտ – Անշու՛շտ, օրիորդ, ուրախ եմ, որ այստեղ ապրում են ոչ միայն հայեր, այլև ռուսներ, հնդիկներ, լիբանանահայեր…
* * *
Ուսուցիչ – Ինչպիսի՞ն են լինում անկյունները:
Աշակերտ – Ուղիղ, սուր և.. և… պառկած:
* * *
4-րդ դասարանում
Ուսուցիչ – Ինչի՞ց է բաղկացած օդը:
Աշակերտ – Ազոտից, ածխաթթու գազից և թթվասերից:
* * *
Կուրսկի մագնիսական անոմալիա
Աշակերտ – Կուրսկի մագնիսական անատոմիայի հանքերը…
Ուսուցիչ – Ո՞ր հանքերը, ճիշտ անունն ասա…
Աշակերտ – Կներեք, սխալվեցի, Կուրսկի մագնիսական Անատոլիայի…
* * *
Ֆիզիկայի դասին
Ուսուցիչ – Ի՞նչ պետք է անել կայծակի պահին:
Աշակերտ – Անմիջապես լքել դեպքի վայրը: