Մասնագիտական զարգացման ծրագրի մեկնարկը՝ եռօրյա վերապատրաստման սեմինարով

Մասնագիտական զարգացման ծրագրի մեկնարկը՝ եռօրյա վերապատրաստման սեմինարով

Շարունակական մասնագիտական զարգացումը ուսուցչի համար ոչ միայն գիտելիքների թարմացում է, այլեւ ներքին աճի ճանապարհ. այն ուսուցչին տալիս է տեսական հիմք եւ գործիքներ՝ վերաիմաստավորելու կրթության նպատակը եւ սեփական դերը, հանուն կայուն մասնագիտական ինքնության եւ հոգեբանական ամրության։ Այս ամբողջական մոտեցումն էր հիմքում ուսուցիչների վերապատրաստման եռօրյա սեմինարի, որը Ավետիսյան դպրոցի ուսուցիչների համար հատուկ մշակված 14-ամսյա մասնագիտական զարգացման ծրագրի մեկնարկն էր։ (ավելին …)

COP17. Մեկ օր Ավետիսյան դպրոցում (լուսանկարներ)

COP17. Մեկ օր Ավետիսյան դպրոցում (լուսանկարներ)

Մենք Երկիր մոլորակն ենք

COP17-ի (ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողով) hայաստանյան օրակարգին մասնակցում են ոչ միայն մեծահասակները. մեր երկիր են եկել 15 երկրների դպրոցականներ՝ ներկայացնելու իրենց հայրենիքի բնության եւ կենդանական աշխարհի առանձնահատկությունները, մեծահասակների առջեւ բարձրաձայնելու իրենց հուզող բնապահպանական խնդիրները: (ավելին …)

Ալեքսը հուսախաբ չի անի

Ալեքսը հուսախաբ չի անի

Երբ դպրոցի տնօրեն Սարին Խաչիկյանը բեմ հրավիրեց 12-րդ դասարանի աշակերտ Ալեքս Դանղյանին, դահլիճը մինչեւ վերջ նրան ուղեկցեց բարձր ծափերով, որոնք երկար ժամանակ չէին լռում: Պատանին իրոք արժանի էր դրան. իր անկոտրում ձգտման շնորհիվ, համառ պարապմունքներին եւ մարզումներին զուգահեռ՝ Ալեքսը հաղթահարել էր նաեւ բոդիբիլդինգի եւ ֆիթնեսի ֆեդերացիայի 150-ժամյա տեսագործնական մարզումները եւ արդյունքում արժանացել բոդիբիլդինգի եւ ֆիթնեսի մարզչի կոչման եւ հավաստագրի:

Առաջինդասարանցի փոքրիկ, թմբլիկ Ալեքսի փոխարեն այժմ դասընկերների եւ ուսուցիչների շնորհավորանքներն է ընդունում ատլետիկ կազմվածքով, փայլուն մարզավիճակով, ուժեղ եւ պիրկ, հաստատակամ ժպիտով մի երիտասարդ: Միայն նրա համեստությունն է մնացել անփոփոխ:

Շուտով նա կավարտի դպրոցը: Իսկ առայժմ սովորում է բոլոր առարկաները եւ ամենից շատ սիրում է մաթեմատիկան:

«Ի՞նչ մասնագիտություն ես ընտրել» հարցին Ալեքսը պատասխանում է.

‒ Թող դա մնա իմ գաղտնիքը: Կարեւորը՝ ֆիզիկապես եւ հոգեպես ես պատրաստ եմ եւ հուսախաբ չեմ անի:

 

Մարզական կյանք

Մարզական կյանք

Ավետիսյան դպրոցի ֆուտբոլի, շախմատի եւ ռազմամարզական ընտրանիները մասնակցեցին Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանի կողմից անցկացված մրցումների համայնքային փուլին: (ավելին …)

Ձոն անկախությանը

Ձոն անկախությանը

Այդ պատասխանատվությունը նաեւ մերն է

«Անկախությունը պետություն կառուցելու ամենօրյա աշխատանք է: Այն պատասխանատվություն է սեփական երկրի, ժողովրդի եւ ապագա սերունդների հանդեպ: Եվ այսօր այդ պատասխանատվությունը նաեւ մերն է»: (ավելին …)