Կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցախաղի գարնանային խաղաշրջանի հանդիպումը: Ինչպես աշնանային եւ ձմեռային խաղաշրջաններում, այս անգամ եւս մրցապայքարը ավելի, քան թեժ էր:

Գիտակներին հարցեր էին ուղղել ինչպես մանկավարժները, այնպես էլ ավագ դասարանների աշակերտները: Խաղի ամենալարված պահին խաղավարի՝ մանկավարժ Լիլիթ Բախշյանի առաջարկով արվեց երաժշտական ընդմիջում: Այդուամենայնիվ, գուցե տարեվերջյան լարվածությունն էր պատճառը, գուցե հոգնածությունը, սակայն առաջին անգամ մեր սիրելի գիտակների թիմը պարտվեց: Խաղն ավարտվեց 4:6 հաշվով՝ հօգուտ հարցասերների:

Լավագույն խաղացող ճանաչվեց գիտակներից Մարիա Պետրոսյանը, լավագույն հարցի հեղինակ՝ մանկավարժ Նաիրա Սահակյանը: Երկուսն էլ կրթօջախի տնօրեն Մելանյա Գեղամյանի կողմից արժանացան պարգեւի: