7-րդ «ա» դասարանը (դասղեկ՝ Ժ. Թահմազյան, կենսաբանության ուսուցիչ՝ Ա. Մանուկյան) հագեցած օր անցկացրեց Աշտարակի շրջանի Կարին գյուղում՝ Armenia Tree Project ծրագրի տնկարանում:
Պատանի ավետիսյանցիները ծանոթացան տարբեր երկրներից Հայաստան բերված եւ մեր պայմաններին հարմարեցված ոչ էնդեմիկ (ոչ տեղական) բույսերի հատկություններին, առանձնահատկություններին, ծլարձակած սերմերի տնկարկման գործընթացին, տնկարանում աճեցվող մյուս բուսատեսակներին, դիտեցին տեսաֆիլմ բնապահպանական խնդիրների, նաեւ շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի անհրաժեշտության մասին, վայելեցին «տանտերերի» հյուրասիրությունը: