Նա առաջինը կայուն հիմքերի վրա դրեց ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում:
Գրեց տոմարացույց, չափեց Երկրից մինչեւ Լուսին հեռավորությունը, գծեց Մեծ Հայքի 15 նահանգների քարտեզը, տվեց հայկական օրանունների եւ ժամանունների մեկնությունը, անուն տվեց գիշերվա եւ ցերեկվա ժամերին… Փաստորեն դարձավ բնական գիտությունների հիմնադիրը Հայաստանում:
VII դարի հայ մեծ գիտնական, փիլիսոփա, աստղագետ, աշխարհագետ, տոմարագետ, ալքիմիկոս եւ մեծ մաթեմատիկոս Անանիա Շիրակացուն էր նվիրված Ավետիսյան դպրոցի 7-րդ «ա» եւ «բ» դասարանների միջեւ անցկացված մաթեմատիկական մրցույթը (մաթեմատիկայի ուսուցիչներ՝ Լիաննա Ղազարյան, Մարիամ Հարությունյան):
Հայտնի է, որ մեզ են հասել Շիրակացու մաթեմատիկական խնդիրներից 25-ը: Պատանի մաթեմատիկոսների յուրաքանչյուր թիմին առաջադրվեց դրանցից 3-ը: Խնդիրների լուծումները ցուցադրվեցին էկրանին, քննարկվեցին եւ վերլուծվեցին: Հաղթեց 7-րդ «ա»-ն:
Ուշագրավ էր, որ միջնադարի հայ մեծ գիտնականին նվիրված մրցույթն անցկացվեց հայկական դուդուկի նվագի ներքո: