Առաջին եւ երկրորդ տեղերը

Հայոց բանակի կազմավորման 33-ամյակի կապակցությամբ հունվարի 31-ին Հայաստանի ԴՕՍԱԱՖ համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության հրաձգարանում անցկացվեց Երեւան քաղաքի հրաձգության բաց առաջնությունը: Մասնակցում էին հիմնականում ռազմամարզական թեքումով 24 դպրոցների թիմեր:

Եվ առաջին անգամ չէր, որ ուժեղագույն կազմով հանդես եկավ մեր՝ Ավետիսյան դպրոցի հրաձիգների թիմը:

Անհատական հաշվարկով առաջին տեղը գրավեց 12-րդ դասարանի աշակերտուհի Էմմա Ավագյանը: Նրա դասընկերուհի Անահիտ Կարապետյանը գրավեց պատվավոր երկրորդ տեղը:

Բարձր արդյունքներ ցուցաբերելու համար թիմն արժանացավ ԴՕՍԱԱՖ-ի ղեկավարության բարձր գնահատականին, իսկ նրա անդամները՝ անհատական պատվոգրերի:

Մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրած երկարամյա ավանդի համար դպրոցի զինղեկ գնդապետ Եփրեմ Մազմանյանն արժանացավ ԴՕՍԱԱՖ-ի արժեքավոր պարգեւին:

Մեր անվրեպ հրաձիգների մեծարման միջոցառումից հետո գնդապետ Մազմանյանը դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանին հանձնեց ԴՕՍՍԱՖ-ի պատվոգիրը «ՀՀ պաշտպանունակության ամրապնդման, երիտասարդության մարզական եւ ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրած ավանդի համար»: