«Ավետիսյան» դպրոցը շարունակում է համագործակցել ՄԱԿ-ի գրասենյակի հետ՝ մասնակցելով նրա հետաքրքիր նախաձեռնություններին: Այս անգամ մեր ավագ դպրոցի աշակերտները մասնակցում են «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» նախագծին:
Այսօր դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Արտակ Համբարյանը, ով մեծ ներդրում ունի Հայաստանում վերականգնվող էներգիայի և էներգախնայողության ոլորտի զարգացման գործում:
Դասախոսության ընթացքում աշակերտներին հանձնարարվեց մշակել նախագիծ՝ իրենց տան լուսավորությունը նոր, ժամանակակից լուսատուներով փոխարինելու վերաբերյալ:



