Հունիսի 17-ին «Կառուցենք կամուրջներ» ծրագրի շրջանակներում «ԷյԹիՓի» բնապահպանական կազմակերպությունը Սարդարապատում կազմակերպել էր հերթական ծառատունկը, որին մասնակցեցին «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Ավետիսյան դպրոցի և Կալիֆոռնիայի Հայկական բարեգործական ընդհանուր միության Վաչե և Թամար Մանուկյան երկրորդական վարժարանի սաները: Նրանք խանդավառությամբ և մեծ հոգածությամբ տնկեցին 30 մշտադալար ծառ: Ծառատունկն անցավ այնքան ջերմ և ընկերական միջավայրում, որ աշակերտները որոշեցին երեկոյան հանդիպել Թումանյանի անվան զբոսայգում՝ ֆուտբոլ խաղալու:
Վերջին գրառումները
Միացե՛ք մեզ
