Ավետիսյան դպրոցի աշակերտուհի Մելիքսեթյան Տաթևիկը երաժշտական հեղինակավոր մրցույթներում դարձել է I և III կարգի դափնեկիր:
Ավետիսյան դպրոցի աշակերտուհի Մելիքսեթյան Տաթևիկը մասնակցել է ապրիլի 20-21-ին Երևանի կոմպոզիտորների միությունում անցկացված «Արվեստի սերունդ. Երևան 2018» 15-րդ միջազգային մրցույթ-փառատոնին, որի կազմակերպիչներն են Շվեդիայի երիտասարդ երաժիշտների ասոցիացիան (SUMA), Ռուսաստանի «Созвездие» մրցութային գործակալությունը, «Folk Art» միջազգային կազմակերպությունը և Երևանի մանկական ֆիլհարմոնիան:
Տաթևիկը բարձր տարիքային խմբում ճանաչվել է III կարգի դափնեկիր։ Նրա ծրագրում ներառված էին Շոպենի «N 9 Էտյուդը» և Հայդնի «N 40 սոնատը»:
Մեր աշակերտուհին նույն ծրագրով մասնակցել է նաև Սայաթ-Նովայի անվան հանրապետական մրցույթին, որը տեղի է ունեցել Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, և բարձր տարիքային խմբում ճանաչվել I կարգի դափնեկիր:
Շնորհավորում ենք Տաթևիկին և մաղթում նորանոր հաղթանակներ։