25.05.17թ. 9-րդ դասարանի աշակերտները պատրաստվում էին թռիչքի դեպի ավագ դպրոց: Թռիչքն իրականացվում էր «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի կողմից: Ինքնաթիռի հրամանատարն էր տնօրեն Մ. Գեղամյանը, առաջին օդաչուն` փոխտնօրեն Ն. Այվազյանը և երկրորդ օդաչուն` դասղեկ Ն. Հովհաննիսյանը:
Աշակերտները ջերմ հիշողություններով էին բարձրանում «ինքնաթիռ»` իրենց հետ տանելով այն գիտելիքներն ու հմտությունները, խորհուրդներն ու խրատները, որոնք ստացել էին իրենց սիրելի ուսուցիչներից:
Բարի թռիչք Ձեզ, սիրելի՛ իններորդցիներ: