Մեր դպրոցի մասին

Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցը (www.avedisianschool.am), որը հիմնադրվել է 1998 թ. Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (www.amaa.amwww.amaa.org) կողմից, անվճար մասնավոր դպրոց է Երևանի ՀԱԹ-ում։

Կրթահամալիրը 12-ամյա ընդհանուր միջնակարգ կրթություն է ապահովում համայնքի բոլոր երեխաների համար:

Ավետիսյան ավագ դպրոցի շրջանավարտների 100%-ն ընդունվում են բուհեր:

Լինելով էկոլոգիապես մաքուր առաջին դպրոցը Հայաստանում՝ Ավետիսյան դպրոցը նման չէ աշխարհում որևէ այլ դպրոցի: Այն զբաղեցնում է բացառիկ, ընդարձակ և բնապահպանական նկատառումներով նախագծված մի շինություն՝ կահավորված նորագույն և առաջատար տեխնոլոգիական հարմարություններով: Հարավային Կովկասում դպրոցն առաջինն է, որ արժանացել է LEED (Առաջնորդություն շրջակա միջավայրի և էներգետիկ նախագծման համար) արծաթե հավաստագրին:

Ներկայացված տեսանյութը Ձեզ կօգնի ավելի լավ պատկերացում կազմելու դպրոցի առօրյայի մասին՝ Երազանքի դպրոցը։

Այս բացառիկ նորարարական և Հայաստանում  էկոլոգիապես մաքուր առաջին դպրոցը շահագրգռում է իր ուսուցիչներին՝ շարունակական ինքնազարգացման, դասավանդման հմտությունների բարելավման, սովորողների համակողմանի և արդյունավետ ուսուցմանն ուղղված դասավանդման ժամանակակից  մեթոդների ու գործիքների բացահայտման ու կիրառման համար: Մենք խրախուսում ենք  ուսուցիչների շրջանում թարմ գաղափարների փոխանակումը՝ օգնելով նրանց աճել իրենց մասնագիտական և անձնային զարգացման ծիրում:

Թափուր աշխատատեղեր

Եթե Դուք խանդավառված եք այս նորարարական դպրոցի մաս կազմելու գաղափարով, նաև շարունակական ինքնազարգացման և երեխաներին լավագույն կրթությամբ ոգեշնչելու ջատագով եք, ապա տեղեկացնում ենք, որ «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Ավետիսյան կրթահամալիրում հայտարարվում է թափուր աշխատատեղերի մրցույթ հետևյալ մասնագիտությունների համար.

  • հայոց լեզու եւ գրականություն
  • անգլերեն (2 մասնագետ)
  • ռուսաց լեզու
  • տարրական դասարանների դասվար (2 մասնագետ)
  • պատմություն
  • աշխարհագրություն (0,5 դրույք)
  • մաթեմատիկա
  • ինֆորմատիկա
  • ռոբոտաշինություն

Համապատասխան աշխատանքային փորձը (նվազագույնը՝ 3 տարի) պարտադիր է:

Ուսուցիչների վարձատրությունը, որն ավելի բարձր է, քան պետական հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար սահմանված աշխատավարձը, որոշվում է` ըստ պայմանագրի:

Աշխատանքի ընդունման կարգը

Ա. Դիմում

Թափուր աշխատատեղերի համար դիմելու նպատակով խնդրում ենք նախ առցանց տարբերակով info@avedisianschool.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ ինֆորմացիան (մինչև 25.07.2021).

  1. հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում եք (ձև N 1)
  2. փաստաթուղթ (դիպլոմ, գնահատականների ներդիր)` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ
  3. անձնագրի պատճենը
  4. ՀԾՀ համարանիշ
  5. ինքնակենսագրություն (ձև N 4)
  6. թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեններ  (դրանց առկայության դեպքում)
  7. մեկ լուսանկար` 3×4 չափսերի
  8. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք
  9. ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկ
  10. 2-3 րոպե տևողությամբ սիրողական տեսագրություն, որտեղ Դուք բանավոր ներկայացնում եք՝
  • — Ո՞վ եմ ես։
  • — Ինչու՞ եմ ուզում աշխատել Ավետիսյան դպրոցում։
  • — Ինչու՞ Ավետիսյան դպրոցը պետք է շահագրգռված լինի ինձ աշխատանքի ընդունելու համար։
  • — Ո՞րն է լինելու իմ ինքնատիպ ներդրումը դպրոցի առաքելության իրագործման մեջ։

Բ. Հարցազրույց

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` հատուկ սահմանված կարգով։

Գ. Փորձնական դաս 

Երկու փուլերը հաղթահարելուց հետո թեկնածուներին հնարավորություն կընձեռվի փորձնական դաս վարելու Ավետիսյան դպրոցի որևէ դասարանում։

Տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել` (043) 00-23-14 հեռախոսահամարին: