«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց և համայնքային կենտրոնը հայտարարում է 2018-2019 ուսումնական տարվա I դասարանի (20 տեղ) ընդունելություն` 01.01.2012-31.12.2012 թ. ծնված երեխաների համար։
Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Ծննդյան վկայականը /բնօրինակը և 1 պատճեն/
- Տեղեկանք բնակության վայրից /գրանցումը պարտադիր է, միայն Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչները/
- Հաշվառման թերթիկ /անձնագրային բաժնից, պատճեն/
Դիմումներն ընդունվում են ս/թ հունիսի 1-հունիսի 20-ը ներառյալ, ամեն օր, բացի հանգստյան օրերից, ժամը 13:00-17:00:
Ավագ դպրոցի 12-րդ դասարանի հումանիտար հոսքի դիմումները կընդունվեն ս/թ հուլիսի 12-հուլիսի 30-ը ներառյալ: