Ս․թ․ ապրիլի 20-ին Ավետիսյան դպրոցում 9ա և 9բ դասարանների միջև անցկացվեց խաղ-մրցույթ «Մաթեմատիկա» և «Ֆիզկուլտուրա» առարկաներից։
Մրցախաղի ձևաչափը շատ հետաքրքիր էր․ աշակերտները կատարում էին տարատեսակ վարժություններ ֆիզկուլտուրայից և լուծում էին մաթեմատիկական զանազան խնդիրներ։
9-րդցիները մրցույթին պատրաստվել էին մեծ ոգևորությամբ։
Խաղի ավարտին դասարանները վաստակեցին հավասար միավորներ։