Դասղեկի ժամին
Դասղեկ − Ուշադի՛ր եղեք, սա վերաբերում է բոլորին, հատկապես՝ ոմանց:
Ո՞ւմ հավատալ
Ուսուցիչ – Դասի ժամանակ մի՛ խոսիր, տղա՛ս:
Աշակերտ – Բայց ես չեմ խոսում:
Ուսուցիչ – Ես իմ ականջների՞ն հավատամ, թե՞ քեզ:
Աշակերտ – Ի՛նձ, ի՛նձ, իհարկե ինձ:
Մաթեմատիկա 2-րդ դասարանում
Աշակերտ − Տիկի՛ն, իսկ մենք ե՞րբ ենք անցնելու հանրահաշիշ:
Գրականություն 8-րդ դասարանում
Ուսուցիչ − Պատմի՛ր Իսահակյանի վտարանդիության տարիների մասին:
Աշակերտ – Ես մենակ գիտեմ, որ իր վատ վարքի պատճառով Իսահակյանը հա՛ էլ թռած ա եղել երկրից:
Ուսուցչի «հեռավար» զայրույթը
Ծնողական ժողովում
Ծնող – Սրանից ավելի ի՞նչ կարող եմ անել, պարո՛ն ուսուցիչ. կարատեի խմբակ տվել եմ, բռնցքամարտի գնում է, ֆուտբոլի և խոտի հոկեյի ուղարկում եմ, այդ ամենի համար վճարում եմ, փող չեմ խնայում: Հեծանիվ ունի, հիմա էլ սկուտեր եմ խոստացել, իսկ Դուք ասում եք՝ ուշադիր չեմ որպես ծնող:
Դասղեկ – Հարգելի՛ ծնող, բայց եկեք չմոռանանք, որ Ձեր երեխան… աղջիկ է: