Օրեր առաջ Ավետիսյան դպրոցի դահլիճում կայացած ուշագրավ հանդիպմանը մի հետաքրքրասեր պատանի տարատեսակ հարցեր էր ուղղում օրվա հյուրին, ով նաեւ միջոցառման բանախոսն էր՝ «Կորիզ» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանին:
Այդ պատանին 8-րդ «բ» դասարանի աշակերտ Ալբերտ Գեւորգյանն էր: Երկար դասամիջոցի ընթացքում Ալբերտը պատմեց.
˗ Անցած տարի շատ քիչ միավորներ պակասեցին, որ ընդգրկվեի «Կորիզ-2024»-ի լավագույն տասնյակի մեջ: Մրցույթի արդյունքների զուցակում ես 11-րդն էի: Այս տարի ավելի եռանդով եմ պարապում, հաշվի եմ առնում արագության, կենտրոնացման վրա ազդող բոլոր գործոնները, կրկնում, հարստացնում, ամրապնդում եմ գիտելիքներս: Ի դեպ, իմ համադասարանցի Արամի հետ նպատակ ենք դրել հասնել բարձր արդյունքների, պարապում ենք լրջորեն:
Այո՛ «Կորիզը» թեւեր է պարգեւում ուշիմներին:
Հաջողություն ցանկանանք Ալբերտի պես մտածող բոլոր դպրոցականներին: