Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցում մայիսի 17–ին նշվեց հայ ժողովրդի հաղթանակների եռատոնը։
Ներկայացվեց հաղթական ճանապարհի կերտումը Ավարայրից մինչև Սարդարապատ, մինչև Առաջին հանրապետության ծնունդ, մինչև Շուշի, մինչև Արցախի պաշտպանության բանակի կազմավորում։ Քաջ Վարդան Մամիկոնյանի կոչով, Սարդարապատի կենաց-մահու կռվով, Շուշիի ազատագրման փառքով ոգեշնչված ժողովուրդը ձեռք բերեց արժանապատիվ ապրելու իր իրավունքը։
Բեմում կերպավորված Նժդեհը, սպարապետ Վազգեն Սարգսյանը, Անդրանիկը հիմնավորեցին, որ քանակական առավելությունից առավել կարևոր է զորքի, ժողովրդի հաղթական ոգին, փաստեցին, որ այն ժողովուդը, որն իր մեջ հաղթահարել է մահվան վախը և հույսը դրել է միայն իր վրա, որը պատրաստ է կռիվ ընդունելու և տեր կանգնելու հայրենիքին, ապա այդ ժողովրդին ոչ ոք հաղթել չի կարող․ նա անպարտելի է։
Բեմում ելույթ ունեցան դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ, ովքեր իրենց երգ ու պարով ամբողջացրին միջոցառումը և վառ պահեր պարգևեցին ներկաներին։