Մանկապարտեզը առաջնորդվում է հաստատված ծրագրով՝
- խոսքի և տրամաբանական գիտելիքների զարգացում
- օտար լեզուների դասավանդում (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն)
- պար
- երգ – երաժշտություն
- ստեղծագործական ունակությունների զարգացում
- մանկաբույժի ծառայություն
Մանկապարտեզում գործում է նաև հոգեբանի ( ԱՐՏ – թերապիա, ավազաթերապիա, ձեռքերի մատորիկա) և լոգոպեդի ծառայություն:
Այստեղ ձեր երեխան շրջապատված կլինի ջերմությամբ ու հոգատարությամբ, կստանա իր տարիքին համապատասխան կրթություև, դաստիարակություն, կզբոսնի և կխաղա մեր մանկապարտեզի խնամված այգում, կսնվի 3 անգամ բարձրորակ սննդով և կլինի մանկավարժների ուշադրության կենտրոնում:
Մանկապարտեզ ընդունվելու համար պարտադիր պայման է լինել Մալաթիա- Սեբաստիա համայնքի բնակիչ:
Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել.
- ծննդյան վկայականի բնօրինակը եւ պատճենը
- Տեղեկանք հաշվառման վայրից
- Դիմում
- Տեղեկանք բնակության վայրից /վարձակալությամբ ապրողների դիմումները չեն ընդունվում/
Դիմումները ընդունվում են ս/թ մայիսի 20-ից մինչեւ հունիսի 10-ը, ամեն օր ժամը 14.00-ից մինչև 17.00, բացի շաբաթ եւ կիրակի օրերից: