«Սուտասանը» Ավետիսյանի բեմում

Ավետիսյան դպրոցը հին տարվան վերջնական հրաժեշտ տվեց դպրոցի նորաստեղծ թատերախմբի նոր խաղով: Երիտասարդ բեմադրիչ, դերասան և մանկավարժ Գրիշա Մնոյանի բեմականացմամբ պատանի դերասանները բոլորիս ուրախացրին ուրախ և գունագեղ տոնական ներկայացմամբ՝ ըստ Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթի: Դահլիճի ուրախությունն իր գագաթնակետին հասավ, երբ հեքիաթի հերոսները «ճիշտն» ու «սուտը» որոշելու համար բեմ կանչեցին Ձմեռ պապին և Ձյունանուշին: