Ավետիսյան կրթահամալիրում կրկին տոն էր։ Այս անգամ իրենց ավարտական հանդեսներով ելույթ էին ունենում նախակրթարանի կրտսեր և ավագ խմբի սաները։

Փոքրիկները (դաստիարակ՝ Ա. Կիրակոսյան) դարձել էին արևիկներ։ Նրանք իրենց երգ ու պարով, գեղեցիկ արտասանությամբ հաճելի պահեր պարգևեցին ներկաներին։ Ավագ խմբի երեխաները (դաստիարակ՝ Գ. Շարոյան) ներկայացրին 7 գանձերին (աշխատասիրություն, ընկերություն, հայրենիք, մայրենի լեզու, մայրիկ, ընտանիք, մանկություն) նվիրված գեղեցիկ միջոցառում։ Նրանք հրաժեշտ տվեցին իրենց սիրելի մանկապարտեզին, սակայն տխուր չէին, որովհետև սեպտեմբերի մեկին դպրոց էին գնալու՝ իրենց հարազատ Ավետիսյան կրթահամալիր։