Ապրիլի 11-ի՝ չորեքշաբթի օրվա դասացուցակը յուրահատուկ էր Ավետիսյան դպրոցի 2-9-րդ դասարանների համար: Նշված դասարաններում այդ օրվա ֆիզկուլտուրայի ժամերն անցկացվեցին Հայաստանի ժամանակակից  հնգամարտի ազգային ֆեդերացիայի կողմից: Դրանք վերածվեցին ճանաչողական պարապմունքների, որոնց ընթացքում պատանի ավետիսյանցիները   մոտիկից ծանոթացան ժամանակակից հնգամարտի Laser Ran (վազք-լազերային հրաձգություն) ձևին և փորձեցին իրենց կարողությունները այս մարզաձևում: