Վերադարձան պատվոգրով
Ավետիսյան դպրոցի վազորդների ընտրանին (ֆիզկուլտուրայի ուսուցիչներ՝ Անի Դանգալյան, Մերի Հակոբյան) մասնակցեց «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների առաջին թիմային խճուղավազքի համայնքային փուլին: Մեր թիմը ցուցաբերեց լավ մարզավիճակ եւ դպրոց վերադարձավ Մալաթիա-Սեբաստիա համայնքի համայնքապետի պատվոգրերով:
Իսկ պատանի մարզիկ Յանա Ռուստամյանը մրցաշարին մասնակցող յոթ դպրոցների աղջիկների մեջ ճանաչվեց ուժեղագույնը եւ արժանացավ թաղապետարանի պարգեւին՝ Smart ժամացույցի:
