Գարնանային արձակուրդների հենց առաջին օրը Ավետիսյան դպրոցի IV«ա» դասարանի աշակերտները իրականացրին իրենց երազանքը, որի մասին խոսում էին գրեթե ամեն օր. նրանք ամբողջ կազմով, ծնողների և դասղեկի հետ այցելեցին Երևանի Cityzen «մասնագիտությունների քաղաք» և այնտեղ անցկացրին ամբողջ օրը:

Կրթական և խաղային անվտանգ միջավայրում երեխաներն ստացան նոր գիտելիքներ, փորձ, վառ տպավորություններ և ինքնուրույն գործելու հնարավորություն։ Նրանք մեծ բավականությամբ փորձեցին գրեթե բոլոր մասնագիտությունները՝ փրկարար, շինարար և ոստիկան, բժիշկ, ծրագրավորող և դայակ, հրշեջ, խոհարար և դիմահարդար…

Խաղային բազմազան ու հետաքրքիր քայլերի ընթացքում տասնամյա ավետիսյանցիները, իրենց համար էլ աննկատ, ձեռք բերեցին աշխատանքային և կյանքի փոքրիկ հմտություններ՝ նաև փորձելով սեփական ցանկությունները համատեղել իրենց ձեռքին եղած ֆինանսների կառավարման հետ: Օրվա վերջում ավելացած Z դրամները երեխաները տեղափոխեցին իրենց քարտային հաշիվներին, որ հենց տեղում բացեցին Ամերիա բանկի աշխատակիցները:

Հոգնած, ուժասպառ, բայց երջանիկ: Այսպես հրաժեշտ տվեցին Cityzen-ին փոքրիկ ավետիսյանցիները: