Ավետիսյան դպրոցի հրաձիգների «ջոկը» հերթական հաղթանակով վերադարձավ Երեւան քաղաքի ԴՕՍԱԱՖ-ի եռամարտի բաց առաջնությունից։

Մրցույթը նվիրված էր Հաղթանակի օրվան եւ ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի հիշատակին:
 
Հրաձգություն մարզաձեւում ցուցաբերելով գերազանց մարզավիճակ՝ մեր նշանառուները գրավեցին պատվավոր երկրորդ տեղը: Անհատական ցուցանիշներով առաջին տեղը գրավեց Մանվել Հովհաննիսյանը, իսկ 3-րդ տեղը՝ Էմմա Ավագյանը (երկուսն էլ՝ 11-րդ «բ» դասարանից):
Գնդապետ Եփրեմ Մազմանյանի սաները հաջողությամբ հանդես եկան նաեւ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դպրոցների միջեւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձին նվիրված հրաձգության մրցույթում: