Այսօր առավոտ ինձ համար աշխարհում մի ուրիշ, պայծառ երանգ է ստացել ամեն-ամեն ինչ։ Ու սիրտս էլ կարծես այսօր առավոտ թևեր է առել ու պատրաստ է թռչել։ Խի՞նդ է, թ՞ե թախիծ, լա՞ց է, թե՞ ծիծաղ։ Ամեն-ամեն ինչ խառնվել է իրար։

2017-2018 ուսումնական տարին ավարտվեց Ավետիսյան դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների վերջին զանգի ելույթով։ Վերջին զանգով է դպրոցը հրաժեշտ տալիս իր սաներին։

Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին, մաղթում մտքի պայծառություն, լավատեսություն և հավատ իրենց ուժերի ու մեր հայրենիքի հանդեպ։