«Հայ կրթություն»կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց և համայնքային կենտրոնը հայտարարում է նախակրթարանի ընդունելություն՝ 01.01.2014-31.12.2014 թ. ծնված երեխաների համար։

Նախակրթարանն առաջնորդվում է հաստատված ծրագրով՝

  • Խոսքի և տրամաբանական գիտելիքների զարգացում
  • Օտար լեզուների դասավանդում (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն)
  • Պար
  • Երգ-երաժշտություն
  • Ստեղծագործական ունակությունների զարգացում
  • Մանկաբույժի ծառայություն

Ավետիսյան դպրոցում գործում է նաև հոգեբանի (ԱՐՏ-թերապիա,ավազաթերապիա,ձեռքերի մատորիկա) և լոգոպեդի ծառայություն:
Այստեղ Ձեր երեխան շրջապատված կլինի ջերմությամբ ուհոգատարությամբ,կստանա իր տարիքին համապատասխան կրթություն,դաստիարակաություն, կզբոսնի և կխաղա մեր մանկապարտեզի խնամված այգում, կսնվի 3 անգամ բարձրորակ սննդով և կլինի մանկավարժների ուշադրության կենտրոնում:
Նախակրթարան ընդունվելու համար պարտադիր պայման է լինել Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ:
Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  1. Ծննդյան վկայականի բնօրինակը և պատճենը
  2. Տեղեկանք հաշվառման վայրից
  3. Դիմում
  4. Տեղեկանք բնակության վայրից /վարձակալությամբ ապրողների դիմումները չեն ընդունվում/
    Դիմումները ընդունվում են սույն փվականի մայիսի 10-ից հունիսի 10-ը ներառյալ, ամեն օր ժամը՝ 13:00-17:00, բացի հանգստյան օրերից: