ԱՄՆ Խաղաղության կորպուսի կողմից կազմակերպվող ասմունքի ամենամյա մրցույթի մարզային փուլին, որը տեղի ունեցավ ս/թ ապրիլի 8-ին, Ավետիսյան դպրոցի սաները կրկին փայլեցին բեմի վրա:

Մարզային փուլի արդյունքներով 7-րդ դասարանի տարիքային խմբում Մարիաննա Մուրադյանը գրավեց 2-րդ պատվավոր տեղը, իսկ 11-րդ դասարանի տարիքային խմբում 3-րդ տեղը շնորհվեց Մարիետա Ղազարյանին:

Շնորհավորում ենք մեր աշակերտներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ: