«Առողջ ապրելակերպ եւ ֆիզկուլտուրա» առարկայի շրջանակում (ֆիզղեկներ՝ Ա. Դանգալյան, Մ. Հակոբյան) մեկնարկեց միջդասարանային «Սպորտլանդիա» մրցախաղը 9-րդ, 8-րդ «ա», «բ» եւ «գ» դասարանների միջեւ: Այն բաղկացած է երկու փուլից՝ տեսական գիտելիքների եւ մարզական: Առաջին փուլը՝ մրցույթի տեսական մասը, նվիրված էր Վարդանանց տոնին:
Առաջին օլիմպիական խաղերից մինչեւ մերօրյա համաշխարհային եւ հայկական սպորտի վերաբերյալ հարցերին փայլուն պատասխանելով՝ հաղթեց 8-ի «բ»-ն:
Մրցախաղի հաջորդ փուլը մարզական է. ֆիզկուլտուրայի եւ առողջ ապրելակերպի վերաբերյալ տեսական գիտելիքներից առավելագույն եւ նվազագույն միավորներ հավաքած թիմերը համապատասխանաբար կմրցեն իրար հետ: Այդ մարզախաղերի արդյունքում պարզ կդառնան եզրափակիչ դուրս եկած երկու թիմերը, որոնց վճռական հանդիպումից հետո երկու փուլերում վաստակած միավորների ընդհանուր գումարով էլ կորոշվի «Սպորտլանդիայի» հաղթողը: