Այսօր Գրողների միջազգային օրն է:

1953 թ. այս օրը մահկանացուն է կնքել հայ ազգային ազատագրական շարժման գործիչ Սոսե Մայրիկը (Սոսե Վարդանյան)՝ Աղբյուր Սերոբի կինն ու զինակիցը: Մասնակցել է հայդուկային կռիվներին, զինված դիմադրություն ցույց տվել թշնամուն: Վիրավոր՝ գերվել և տարվել է Բիթլիս, շուտով ազատվել է: 1920-ից հետո ապրել է Կ.Պոլսում, կյանքի վերջին տարիներին՝ Ալեքսանդրիայում: 1998-ին Սոսե Մայրիկի աճյունը տեղափոխվել է Երևան և հանգչում է Եռաբլուրում:

___

1959: Բացվեց հայոց հին ձեռագրերի ամենամեծ պահոցը՝ Երևանի Մատենադարանը (ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան): Նրա ֆոնդերում պահվում են 17.200 հազարից ավելի ձեռագիր մատյաններ, որոնցից 3000-ը՝ այլալեզու: Մատենադարանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողությունը» ցանկում:

1842: Թիֆլիսում ծնվել է հայ մեծ բարերար, խոշոր նավթարդյունաբերող, հասարակական գործիչ Ալեքսանդր Մանթաշյանը: Հովանավորել էհայ թատրոնը, կրթօջախները, եկեղեցին, սատարել Ռուսաստանում և Եվրոպայում ուսանող շուրջ 200 հայ երիտասարդի: Մահացել է 1911-ինԹիֆլիսում:

1893: Վերին Ագուլիսում ծնվել է բժշկ. գիտ. դ-ր պրոֆ. ակնաբան Բաբկեն Մելիք-Մուսյանը: ԽՍՀՄ-ում առաջինն է ներդրել էլեկտրացանցենագրության մեթոդը:Մահացել է1960-ին:

1903: ԿապադովկիայիՉոմախլու գյուղում ծնվել է սփյուռքահայ գրող Հակոբ Ասատուրյանը: Եղեռնից հետո հաստատվել է ԱՄՆում: Հիշատակելի են նրա «Հովակիմի թոռները» և «Հովակիմի թոռնորդիները» վեպերը:

1915: Կարսում ծնվել է Հայաստանի վաստ. նկարիչ Մկրտիչ Քամալյանը: Նրա «Հայաստանի բարիքները» պաննոն զարդարում է Մոսկվայի «Արմենիա» կինոթատրոնի ճեմասրահը: Մահացել է 1971-ին: Երևանում բացվել է նրա հետմահու անհատական ցուցահանդեսը:

1923: Շամխորի շրջանի Լեռնային Ջագիր գյուղում ծնվել էՓառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ Մեխակ Ծատուրյանը: Եղել է հետախույզ հետևակային դասակում: Փառքի շքանշաններին արժանացել է Հունգարիայում, Չեխոսլովակիայում և Ավստրիայում մղված մարտերում դրսևորած արիության համար: 1947-ին զորացրվելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ և աշխատել այնտեղ:

1923: Ծնվել էգերմանացի բանասեր, հրատարակիչ և թարգմանիչ Հորստ Թեվելայթը:Նրա նախաձեռնությամբգերմաներեն լույս է տեսել «Հայ քնարերգության անթոլոգիա» ժողովածուն, նաև հայկական հեքիաթների ընտրանին,հատվածներ Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից:

1959: Երևանում ծնվել էճարտարապետ և երգահան Արթուր Մեսչյանը: Որպես ղեկավար և հեղինակակից մասնակցել է Մոսկվայի հայ մշակույթի տան վերակառուցմանը, Հայաստանի կառավարության ընդունելությունների տան, Մատենադարանի նոր մասնաշենքի, «Զվարթնոց» օդանավակայանի շենքի կառուցմանը: 1967-ին հիմնադրել ևղեկավարել է «Առաքյալներ» խումբը: 1990-ին արդեն Բոստոնում հիմնադրել է «Առաքյալներ-90» խումբը, ստեղծել հայկական առաջին ռոք օպերան: Լույս է ընծայել «Շրջապատ» ամսագիրը, Նյու Յորքում կազմակերպել խամաճիկների թատրոն: 2005-ինվերադարձել է Երևան: 2015-ինԵրևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացվեց Ա. Մեսչյանի նախագծով կառուցված՝ Կոմիտաս վարդապետի թանգարանը, որը անկախ Հայաստանի առաջին նորաստեղծ թանգարանն է: Մինչև 2020-ը եղել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ:

___

1878: Այս օրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց Սան Ստեֆանոյի հաշտության հայանպաստ պայմանագիրը, որով ավարտվեց 1877-1878 թթ. Ռուս-թուրքական պատերազմը: Թուրքական լծից ազատագրվեցին և անկախացան բալկանյան ժողովուրդները: Ի թիվս այլ տարածքների՝ Ռուսաստանին միացվեցին Բաթումը և Կարսի մարզը: Մի քանի ամիս անց, սակայն, Բեռլինի կոնգրեսում պայմանագիրը վերանայվեց, և հայկական հողերի զգալի մասը կրկին անցավ Թուրքիային: