1959: Արարատի շրջանի Արարատ գյուղում ծնվել է Հայաստանի և Արցախի ազգային հերոս, 1999-ի հունիսից՝ Հայաստանի վարչապետ, ՀՀ հետմահու հերոս Վազգեն Սարգսյանը: 40-ամյա վարչապետը զոհվեց 1999 թ. հոկտեմբերի 27-ին՝ Ազգային ժողովում կատարված ահաբեկչության ժամանակ:

___

1920: Կիլիկիայի Հաճըն քաղաքում կազմակերպվեց քաղաքի պաշտպանների զորահանդես: Քաղաքը պատրաստվեց ինքնապաշտպանության՝ Հաճընի կառավարիչ, փաստաբան Կարապետ Չալյանի և ինքնապաշտպանության խորհրդի նախագահ, հոգևոր առաջնորդ Պետրոս Սարաճյանի գլխավորությամբ:Մինչև հոկտեմբերի կեսը տևած հաճընցիների դիմակայությունը մեր ազատագրական պայքարի հերոսական էջերից է:

1921: Դադարեց գործել Ռուսաստանի Ազգությունների ժողկոմատին առընթեր Հայկական գործերի կոմիսարիատը, որի կազմում էին Վահան Տերյանը, Պողոս Մակինցյանը, Աշոտ Հովհաննիսյանը,Վառլամ Ավանեսովը:

1991: Ստեղծվեց Մոսկվայի ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն, որն իր առջև խնդիր էր դրել նպաստել Արցախի հարցի միջազգայնացմանն ու արդար լուծմանը:

1999: Ավստրալիայի Նյու Սաութ Վեյլս նահանգի խորհրդարանի բակում բացվեց հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան:

2003: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ձայների ճնշող մեծամասնությամբ ՀՀ նախագահ վերընտրվեց Ռոբերտ Քոչարյանը:

___

1802: Փարիզում ծնվել է ֆրանսիացի արևելագետ, աղբյուրագետ Մարի Բրոսսեն:Հրատարակել է «Տեղեկություններ Հայաստանում և Վրաստանում կատարած հնագիտական ճանապարհորդության» աշխատությունը, ֆրանսերեն թարգմանել և ծանոթագրություններով հրատարակել Թովմա Արծրունու, Ստեփանոս Օրբելյանի, Կիրակոս Գանձակեցու, Եսայի Հասան-Ջալալյանի և այլ պատմիչների երկերը՝ «Հավաքումն պատմագիտաց հայոց» երկհատորյակը: Մահացել է 1880-ին:

1845: Դաղստանի Ղզլար քաղաքում ծնվել է բժշկ. գիտ. դ-ր, հաս. գործիչ Ռոմանոս Միշվիլյանը: Եղել է Խասնավյուրտի, ապա Ղզլարի զինվորական հոսպիտալիգլխավոր բժիշկ, հայկական երկսեռ դպրոցների հոգաբարձու: Մահացել է 1923-ին ծննդավայրում: Ղզլարի հայրենագիտական թանգարանում առանձին անկյուն է հատկացված Միշվիլյանին:

1873: Կ. Պոլսում ծնվել է հայ մշակույթի նվիրյալ Թեոդիկը (Թեոդոս Լաբճինճյան): Փրկվելով Դեր Զորից՝ սկզբում ապրել է ուրիշի անվան տակ, ապա վերադարձելծննդավայր: Նշանավոր են Թեոդիկի «Հուշարձան ապրիլի 24ին» գիրքը և Փարիզում լույս տեսած «Ամենուն տարեցույցը» տարեգիրքը: Մահացել է 1928-ին Փարիզում:

1923: Ծնվել Հայաստանի ժող. արտիստ, բալետի արտիստ և պարուսույց Ազատ Ղարիբյանը: Ժողովրդական պարերի մանկական ու երիտասարդական խմբեր է ստեղծել Երևանում Վանաձորում,Արցախում, Հալեպում ու Տորոնտոյում: Համահեղինակ է «Հայկական ժողովրդական պարեր» աշխատության: Մահացել է1988-ինԵրևանում:

1923: Ծ նվել է Հայաստանի ժող.արտիստ, ջութակահար-մանակավարժ Գևորգ Աճեմյանը: Հիմնադրել և ղեկավարել է հեռուստառադիոպետկոմի ջութակահարների անսամբլը, որն այժմ կրում է նրա անունը: Մահացել է1998-ին Երևանում: Նրա անունով է կոչվում նաև Երևանի երաժշտական դպրոցներից մեկը:

1930: Կիրովաբադում ծնվել է սպորտի վաստ. վարպետ,ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ուԽՍՀՄ չեմպիոն, Հելսինկիի 15րդ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արտեմ Տերյանը:

1932: Թիֆլիսում ծնվել է արվեստի վաստ. գործիչ, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը: Նախաձեռնել և հիմնադրել է Երևանի մանկական պատկերասրահը, ժամանակակից արվեստի թանգարանը, Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը: Մ ահա ցել է 2009-ին:

1932: Շիրակի մարզի Մարալիկ գյուղում ծնվել է ֆիզմաթ գիտ. դ-ր պրոֆ., աստղաֆիզիկոս Միշա Ղազարյանը: Աստղագիտության մեջ հայտնի են «Ղազարյանի գալակտիկաները»:

___

1909: Թիֆլիսում 63 տարեկան հասակում, վախճանվեց ժողովրդական երգիչ, մեծ աշուղ Ջիվանին (Սերոբ Լևոնյան): Ծնվել է 1846-ին Ախալքալաքի Կարծախ գյուղում: Հիմնականում ապրել և ստեղծագործել է Ալեքսանդրապոլում և Թիֆլիսում: Ջիվանու երգերը արդիական և մեր ժողովրդին հոգեհարազատ են եղել բոլոր ժամանակներում:

1953: Վաճանվել է խորհրդային պետության ամենաերկարակյաց ղեկավար Իոսիֆ Ստալինը (Ջուղաշվիլի): Ապրել է 74 տարի, երկիրը ղեկավարել շուրջ 30 տարի:

1946: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլն արտասանեց «երկաթե վարագույրի» մասինհայտնի ճառը: Սկիզբ դրվեց սառը պատերազմին:

2006: Անգլիացի գիտնականները աշխարհում առաջին անգամ կատարեցինխոզի կլոնավորման փորձ: