1879: Բաքվում՝ նավթարդյունաբերողի ընտանիքում, ծնվել է գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարար Հովհաննես Ադամյանը: Սովորել է Մյունխենի, Բեռլինի, Ցյուրիխի համալսարաններում: 28 տարեկանում Բեռլինի արտոնագրերի կայսերական բյուրոյին է ներկայացրել պատկերի սև-սպիտակ հաղորդման գաղափարը և իրագործել Բեռլինից հաղորդալարերով 600 կմ հեռավորության վրա երկգույն պատկերի հաղորդման՝ աշխարհում առաջին փորձը: 34 տարեկանից ապրել և աշխատել է Պետերբուրգում: 1925 թ. փետրվարին ներկայացրել է գունանջատման և գույների միախառնման սարքը, որը կոչվել է «Ադամյանի սկավառակ»: Նրա առաջարկած եռագույն հեռուստացույցը, որն անվանվել է«հեռատես», առաջին անգամ կիրառվել է Լոնդոնում 1928-ին: Ապրել է 53 տարի, թաղվել Լենինգրադի հայկական գերեզմանոցում: 1970-ի հունիսին նրա աճյունը տեղափոխվել է Երևանի քաղաքային պանթեոն:

___

1874: Այնթապում ծնվել է պատմաբան, մանկավարժ, եկեղեցական գործիչ Եղիա Քասունին: Մանկավարժություն է ուսանել Բեռլինում: Դասավանդել է Մարաշի գերմանացի երեխաների վարժարանում՝ միաժամանակ հետևելով Աստվածաբանական վարժարանի դասընթացներին:Աքսորվել է Սիրիա: Որպես հոգևոր հովիվ և ուսուցիչ գործել է Կ.Պոլսում, Քեսապում, Դամասկոսում, Հալեպում: 1937-44 թթ. եղել է Բեյրութի Հայ Ավետարանական քոլեջի տնօրեն: 1957-ին տեղափոխվել է ԱՄՆ: Հեղինակ է շատ արժեքավոր ուսումնասիրությունների, որոնց մի մասը դեռևս անտիպ է: Մահացել է 1959-ին Ֆիլադելֆիայում:

1877: Արցախի Հադրութ գյուղում ծնվելէ գիտության վաստակավոր գործիչ, ճարտարագետ-տեխնոլոգ, մաթեմատիկոս, մանկավարժ Ալեքսանդր Մելիքյանը: Նախագծել և կառուցել է Երևանի ջրմուղը:

1881: Շուշիում ծնվել է կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ Եղիշե Բաղդասարյանը (Բաղդասարյանց): Հիմնադրել և գլխավորել է Մոսկվայի հայկական երգչախմբային ընկերությունը: Հեղինակ է երգերի, խմբերգերի, ռոմանսների:Մահացել է 38 տարեկանումՀյուսիսային ԿովկասիԱրմավիր քաղաքում:

1923: Թիֆլիսում ծնվել է Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի վաստ. գործիչ, վաստ. մարզիչ, մարմնամարզիկ Սեմյոն Ղարագյոզյանը:Նրա սաներից են աշխարհահռչակՀրանտ Շահինյանը, Ալբերտ Ազարյանը:

1921: Թիֆլիսում մահացել է բանահավաք, ազգագրագետ, բանաստեղծ Գևորգ Շերենցը: Առավել հայտնի է նրա «Վանա սազ« ազգագրական ժողովածուն, որն ընդգրկում է Վասպուրական աշխարհիբանահյուսականբոլոր ժանրերը: Ծնվել է 1848-ինՎանում:

1960: Մոսկվայում ծնվել է սպորտի վաստակավոր վարպետ, ըմբիշ Սանասար Հովհաննիսյանը: Եղել է օլիմպիական, աշխարհի, ԽՍՀՄ ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոն:

___

1774: Ռուսական կայսրուհի Ելիզավետա Պետրովնան Ռուսաստանում հաստատեց աջակողմյան երթևեկություն: Ի դեպ, այդ կանոնը վերաբերում էր… ձիակառքերին:

1919: Այս օրը Գերմանիայում գործարկվեց Եվրոպայում առաջին ավիաուղին՝ Բեռլին- Լայպցիգ-Վայմար չվերթով:

1960 թ. փետրվարի 5-ին Կուբայի մայրաքաղաք Հավանայում բացվեց ԽՍՀՄ ցուցահանդեսը: Բացման հանդիսությունը ղեկավարում էր ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանը: