Հայաստանում, ինչպես և աշխարհի մի շարք երկրներում, հոկտեմբերի 5-ը նշվում է որպես Ուսուցչի միջազգային օր: Այս տոնը հրաշալի առիթ է՝ հիշելու և գնահատելու մեր ուսուցիչների երախտիքը:
«Ավետիսյան» դպրոցը յուրաքանչուր տարի մեծ շուքով նշում է այս օրը՝ կազմակերպելով երգ ու պարով, հումորային համարներով ու գեղեցիկ ասմունքով համեմված հետաքրքիր միջոցառումներ: Այս տարի ևս բացառություն չէր: Տոնական միջոցառումը բովանդակալից էր և հետաքրքիր, ինչպես միշտ: Նշենք, որ մեր աշակերտները ևս իրենց սիրելի ուսուցիչների համար տարբեր հետաքրքիր անակնկալներ էին պատրաստել՝ տոնական հետաքրքիր բացիկներից մինչև երաժշտական ու պարային համարներ:
Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի և համայնքային կենտրոնի տնօրենությունն օրը հիշարժան դարձրեց նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքի հղի ուսուցիչների համար: Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից միջոցառման ընթացքում նրանք ստացան զանազան նվերներ: Մեր դպրոցի տնօրեն տիկին Գեղամյանը նրանց մաղթեց քաջառողջություն՝ խոստանալով, որ «Ավետիսյան» դպրոցի և մանկապարտեզի դռներն ապագայում միշտ բաց կլինեն լույս աշխարհ գալ պատրաստվող այս փոքրիկների առջև:
