Առավելությունն ակնհայտ էր

Հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ, ականավոր հումանիստ, անվանի բեւեռախույզ եւ օվկիանոսագետ, խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ֆրիտյոֆ Նանսենի մասին պատմող տեսասահիկներով սկսվեց Նանսենի անվան աշխարհագրական խաղ-մրցույթը Ավետիսյան դպրոցի երեք 6-րդ դասարանների միջեւ:

Մրցույթը բաղկացած էր երեք փուլից՝ ա/ իմացական, բ/ ֆլորան եւ ֆաունան՝ ըստ մայրցամաքների եւ գ/ իմացական-տրամաբանական:

«Ա» եւ «գ» դսարանների թիմերը ամեն կերպ փորձում էին հասնել առաջին իսկ րոպեներից առավելություն ունեցող եւ իրենց գիտելիքներով անվրեպ առաջացող «բ»-ի թիմին:

Մոտ մեկժամյա համառ պայքարից հետո 6-րդ «բ»-ի պատանի աշխարհագետները հաղթեցին ակնհայտ առավելությամբ: