Մարտի 14-ը (03. 14)-ը՝ մաթեմատիկայի համաշխարհային մեծ «ընտանիքում» ընդունված π (պի) թվի (​3, 14) ծննդյան օրը, գեղեցիկ դաս-միջոցառմամբ նշվեց 9-րդ «գ» դասարանում (ուսուցիչ` Լ. Ղազարյան):

Պատանի մաթեմատիկոսները​ սահիկահանդեսով եւ տեղեկատվական հարուստ պաստառով ներկայացրին «հոբելյարին», պատմեցին հետաքրքիր փաստեր π թվի մասին, կենդանի նվագակցությամբ հնչեցրին π թվի երաժշտությունը։

Մաթեմատիկական տոնն անմոռաց էր՝ երաժշտությամբ, «կենացներով», տորթով եւ, իհարկե, լուսանկարներով:

Ի դեպ,

  • 2011 թվականի դրությամբ հաշվարկված է ստորակետից հետո 10 տրիլիոն թվանշան։
  • π թվի առաջին տասը նիշերը հիշելու համար կա հայերեն բանաստեղծություն (ըստ բառերում տառերի քանակի)՝ 3.141592653 = Ահա եւ հեշտ եւ սիրով սովորեցիր մի պիտանի խրթին թիվ: