Քանաքեռի բարձունքից նայել սպիտակափառ Արարատին, տեսնել նահապետական հացատունը, թոնրի շիշն ու խաչերկաթը, ուսումնասիրել մեծ լուսավորչի տոհմածառն ու բացահայտել նրա կենսագրության բազմաթիվ փակ էջեր:

Գարնանային արձակուրդից այսպիսի հարուստ «ավարով» դպրոց վերադարձավ Ավետիսյան դպրոցի 10-րդ «գ» դասարանը (հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի՝ Նվարդ Գրիգորյան):

Այցը Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան ամրապնդեց, նաեւ զգալիորեն հարստացրեց Աբովյանի կյանքի եւ գործունեության մասին նրանց դասագրքային գիտելիքների պաշարը, կենդանացրեց հայ ականավոր գրողի, մանկավարժի, լուսավորականի, արեւելահայ աշխարհաբար գրականության հիմնադրի, իր ազգի անմնացորդ նվիրյալի վեհ կերպարը։